Տպել
06.12.2019
Արձանագրություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանի լիազորությունները վաղաժամկետ դադարած համարելու մասին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է արձանագրություն, որում ասվում է. «Հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ  էդգար  Շաթիրյանի  հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` վաղաժամկետ դադարած համարել Էդգար Շաթիրյանի՝ հանձնաժողովի անդամի  լիազորությունները»: