Տպել
06.12.2019
Քննարկվել են վարկային համաձայնագրերը վավերացնելու մասին օրենքների նախագծեր
1 / 1

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ  Ասիական զարգացման, Վերականգնման վարկերի, ինչպես նաեւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկերի միջեւ ստորագրված վարկային համաձայնագրերը վավերացնելու մասին օրենքների նախագծերը:

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մանրամասն ներկայացրել է նախագծերը եւ պատասխանել հանձնաժողովականների հարցերին:

Հայաստանի  եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2019թ. նոյեմբերի 14-ին ստորագրվել է «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36,506,000 եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաեւ զարգացնել ֆինանսական եւ կապիտալի շուկաները:

2019թ. նոյեմբերի 11-ին է ստորագրվել Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ «Քաղաքականության վրա հիմնված վարկ - Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը, որով կտրամադրվի բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով:

Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2019թ. նոյեմբերի 18-ին ստորագրված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսվում է տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 9,1 եվրո գումարի չափով: Ծրագիրը ներառում է նախադպրոցական եւ բարձրագույն կրթության ու գիտության իրավական շրջանակի ընդլայնում, առողջապահական ծառայությունների, նախադպրոցական հաստատությունների հասանելիության բարելավում:

Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված «Հարկաբյուջետային, տնտեսական եւ պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրով տրամադրվելու է բյուջետային աջակցության վարկ՝ 45.8 մլն եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առեւտրի եւ որակի կանոնակարգերի, գործընթացների եւ կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության եւ քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը, հարկային համապատասխանության եւ կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը:

ՀՀ ֆինանսների նախարար  Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ վարկային միջոցներն ուղղվելու են «2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը եւ դրանց ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Հարակից զեկուցող Համազասպ Դանիելյանը եւս կարեւորել է քննարկված չորս օրինագծերը՝  առաջարկելով կողմ քվեարկել:

Քննարկված օրենքների նախագծերը հանձնաժողովի կողմից ստացել են դրական եզրակացություն եւ ընդգրկված են  2019 թվականի դեկտեմբերի 12-ին գումարվող արտահերթ նստաշրջանի օրակարգում:
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...