Տպել
09.12.2019
Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն
1 / 1

Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան եւ Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուն, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել են Արցախի Հանրապետություն: 
  
Բարձրաստիճան հյուրերը դեկտեմբերի 7-ին հանդիպել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, բանակցային գործընթացին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությանը վերաբերող հարցեր: