ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 10-ին խորհրդարան են այցելել Երեւանի Տ. Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Հյուրերի հետ հանդիպել եւ «Բաց դաս» են անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Աշակերտները մասնավորապես հետաքրքրվել են կրթության ոլորտին վերաբերող առաջիկա ծրագրերով ու գործընթացներով, Հայաստանի արտաքին քաղաքականությամբ:
Պատգամավորները, անդրադառնալով իշխանություն- ընդդիմություն հարաբերություններին, նշել են, որ քաղաքական ուժերը միմյանց լրացնում եւ համագործակցում են հատկապես միջազգային հարթակներում:
Կարեւորելով 12 ամյա կրթության մոդելը` պատգամավորներն ընգդծել են, որ դեռ անելիքներ կան այն ավելի մրցունակ դարձնելու համար:
Անդրադարձ է եղել նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի այն դրույթին, որով առաջարկվում է հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ուսուցանման համար համարել ոչ պարտադիր:
Խորհրդարանականները հորդորել են դպրոցականներին լավ սովորել, ընտրել ճիշտ մասնագիտություն, քանզի պետությունն ամուր է կրթված սերունդների շնորհիվ:
Այցի շրջանակում հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, թանգարանում ծանոթացել խորհրդարանի պատմությանը, եղել նաեւ գրադարանում:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Դեկտեմբերի 10-ին Աննա Կարապետյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մ...
ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել են «Սահմանադրական դատարանի մասին» եւ«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում նախատեսվող լրացումները
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին շարունակել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի առաջին ընթերցմամբ քնն...
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
Խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11:30-ին,ԱԺ 334 դահլիճում: ...
Քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ դեկտեմբերի 10-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխությ...
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով:...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից կազմակերպվող «Սփյուռքի ակտիվ մասնակցությունը պետականաշինության գործընթացներին» խորագրով սփյուռքի հարցերին նվիրված տարեկան համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 15-17-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Միքայել Զոլյ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով ` 10.12.2019, ժամը 13:30,114 սենյակ,Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով ` 11.12.2019, ժամը 11:00, 414 սենյակ, ...
Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...