ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ դեկտեմբերի 10-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Կարեն Իսախանյանի՝ առաջարկվող փոփոխությամբ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից օտարվում, ինչպես նաեւ անհատույց(մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով։
Նշվել է, որ նախագիծը կյանքի կոչվելով՝ հնարավորություն կընձեռվի գյուղատնտեսական նշանակության հողամասերն արդյունավետ կառավարել եւ զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները՝ հողերի վարձավճարի, հողի եւ գույքի հարկերի հաշվին։
Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն։
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Դեկտեմբերի 10-ին Աննա Կարապետյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մ...
ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել են «Սահմանադրական դատարանի մասին» եւ«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում նախատեսվող լրացումները
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին շարունակել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի առաջին ընթերցմամբ քնն...
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
Խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11:30-ին,ԱԺ 334 դահլիճում: ...
«Բաց դաս» Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 10-ին խորհրդարան են այցելել Երեւանի Տ. Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերի հետ հանդիպել եւ «Բաց դաս» են անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր...
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով:...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից կազմակերպվող «Սփյուռքի ակտիվ մասնակցությունը պետականաշինության գործընթացներին» խորագրով սփյուռքի հարցերին նվիրված տարեկան համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 15-17-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Միքայել Զոլյ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով ` 10.12.2019, ժամը 13:30,114 սենյակ,Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով ` 11.12.2019, ժամը 11:00, 414 սենյակ, ...
Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...