ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ դեկտեմբերի 11-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի հավաստմամբ՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կկահավորվեն տեսագրող, իսկ հարցաքննության եւ հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով։ Նպատակն, ըստ փոխոստիկանապետի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող հնարավոր դեպքերի կանխարգելումն ու բացահայտումն է։ Տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3ամիս, իսկ տեսաձայնագրությունները` 2տարի։ Դրանք կտրամադրվեն հարցաքննված կամ օպերատիվ հարցման ենթարկված անձին, ինչպես նաեւ նրա ներկայացուցչին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, ՄԻՊ-ին, հասարակական դիտորդներին։
Համակարգի ամբողջական ներդրման համար նախատեսվել է 208մլն դրամ։
Հարակից խոսքում պատգամավոր Արմեն Խաչատրյանն ընդգծել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո ոստիկանությունում էականորեն նվազել են խոշտանգումների դեպքերը։ Նա առաջարկել է նախագծից հանել ոչ գաղտնի օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները տեսաձայնագրող սարքերով ապահովելու վերաբերյալ դրույթը։ Պատգամավորը մի քանի ռիսկեր է մատնանշել։
Հիմնական զեկուցողն ընդունել է առաջարկը։
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի՝ առաջարկվող փոփոխություններով ՀՀ պաշտպանության նախարարության մարզական կամ հանգստի կազմակերպման զինվորական հաստատությունները կստեղծվեն Կառավարության որոշմամբ։ Նշվել է նաեւ, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է նախարարության համակարգում գործող «Լեռնային Հայաստան» տուն-առողջարանի իրավական կարգավիճակը հստակեցնելու, ինչպես նաեւ սպորտի բնագավառում հաջողություններ ունեցող անձանց մարզական ակումբում ընդգրկելու, այդ ակումբի իրավական կարգավիճակը սահմանելու անհրաժեշտությամբ։
Հարակից զեկուցող պատգամավոր Քրիստինե Պողոսյանը կարեւորելով նախագծերի փաթեթի ընդունումը՝ գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել։
Քննարկման արդյունքում՝ հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնություններին։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ նույնպես դրական եզրակացություն է ստացել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում կարգավորել կարգապահական տույժի կիրառման հետ կապված որոշակի հարցեր։ Առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություններ չէին ներկայացվել։
«Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ութերորդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, պատգամավոր Գայանե Աբրահամյանը, Ուկրաինայի եւ Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարները հանդիպել են Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ: Վրաստանի խորհրդարանի խոսնակը ներկա...
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքների ցուցահանդես-վաճառք՝ Ազգային ժողովում
Դեկտեմբերի 11-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնի շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ներկա են եղել խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ: ՀՀ ԱԺ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Դեկտեմբերի 11-ին Աննա Կարապետյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մ...
Քննարկվել է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» հարցը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկել է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախար...
Քննարկվել են կանանց իրավունքներին եւ ՏԻՄ ընտրություններին նրանց մասնակցությանը վերաբերող հարցեր
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Շաքե Իսայանը, Սրբուհի Գրիգորյանն ու Թագուհի Ղազարյանը խորհրդարանում հանդիպել են Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսիային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի ու համագործակցության նախարարության գենդերային եւ հակամարտո...
ՀՀ ԱԺ հանձնաժողովում հյուրընկալվել էր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները դեկտեմբերի 11-ին աշխատանքային քննարկում են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով` տարիներ շարունակ...
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 16:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Դեկտեմբերի 11-ին Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Հանձնաժողովը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի ներկայացմամբ` առաջին...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Ազգային ժողովն ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքների նախագծերի փաթեթը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել եւ 82 կողմ ձայներով ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրա...
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Գայանե Աբրահամյանի ղեկավարությամբ մասնակցել է դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիում կայացած Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ առողջապահության եւ...
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Մամուլի ասուլիսի հրավեր
Դեկտեմբերի 12-ին` ժամը 12:30-ին, 334 սրահում տեղի կունենան Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով` Եվրանեսթ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը` վեհաժողովի ութերորդ նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության աշխատանքների վերաբերյալ: ...