Տպել
11.12.2019
Քննարկվել է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» հարցը
1 / 3

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ  քննարկել է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ       փաստաթուղթը ստորագրվել է 1988 թվականի հունվարի 25-ին՝ Ստրասբուրգում: Կոնվենցիան մշակել են Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպությունն (ՏՀԶԿ) ու Եվրոպայի Խորհուրդը: 2010 թվականին այն լրամշակվել է համապատասխան Արձանագրությամբ: Կոնվենցիան ստորագրել է ավելի քան 100 երկիր:

Արման Պողոսյանի խոսքով` կոնվենցիայի հիմնական նպատակը միջազգային համագործակցության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Կողմերը միմյանց տրամադրում են հարկային հարցերով վարչական աջակցություն, որն ընդգրկում է տեղեկությունների փոխանակում, աջակցությունը բռնագանձման, այդ թվում՝ ապահովման միջոցների կիրառման հարցում եւ փաստաթղթերի հանձնում: Վարչական աջակցություն է տրամադրվում անկախ տվյալ անձի՝ այդ կողմի կամ որեւէ այլ պետության ռեզիդենտ կամ քաղաքացի լինելու հանգամանքից:

Կոնվենցիան ներառում է հարկային համագործակցության գրեթե բոլոր ձեւերը՝ հարկային պարտավորությունների գնահատում, հավաքագրում, հարկերից խուսափելու եւ հարկեր չվճարելու դեմ պայքարի մեխանիզմների մշակում, տեղեկությունների փոխանակում եւ այլն:

Փոխնախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...