ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 12-ին խորհրդարան են այցելել Սեւան քաղաքի հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Հյուրերին Ազգային Ժողովում ընդունել եւ «Բաց դաս» են անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը:
Աշակերտները մասնավորապես հետաքրքրվել են դատական համակարգի բարեփոխումներով, իրենց մարզի բնապահպանական՝ հատկապես հանքաարդյունաբերության առաջացրած խնդիրներով:
Պատգամավորները տեղեկացրել են, որ խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրում է վերոնշյալ ոլորտի խնդիրները:
Անդրադառնալով դատական բարեփոխումներին՝ նշվել է, որ արդեն ձեւավորվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը շուտով կիրականացնի իր գործառույթները:
Նույն օրը խորհրդարանում հյուրընկալվել են նաեւ Երեւանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանց հետ «Բաց դաս» են անցկացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը եւ Սերգեյ Մովսիսյանը:
Դպրոցականների հարցերը վերաբերել են ճանապարհաշինությանը եւ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քննարկվող օրինագծերին:
Նշվել է, որ 2019թ-ին ճանապարհաշինությունն ակտիվացվել է, վերանորոգվել են միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներ եւ շեշտվել, որ այդ գործընթացը լինելու է շարունակական:
Այցի շրջանակում հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքին, թանգարանում ծանոթացել խորհրդարանի պատմությանը, այցելել են նաեւ գրադարան:
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ որոշմամբ՝ արտահերթ նիստի յուրաքանչյուր օր կանցկացվի չորս նիստ՝ կես ժամ ...
ՀՀ ԱԺ պատվիրակությունն ամփոփել է Եվրանեսթ ԽՎ նստաշրջանի աշխատանքները
Դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ-ի ութերորդ նստաշրջանի աշխատանքների մասին են խոսել վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը, պատվիրակության անդամներ Կորյուն Մկրտչյանը, Սարգիս Խանդանյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը եւ Տարոն Սիմոնյանը դեկտեմբե...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ռումինիայի հայերի միության հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 15-18-ը Բուխարեստ (Ռումինիա) կգործուղվի ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը: ...