Տպել
13.12.2019
Հերթական «Բաց դասն» Ազգային ժողովում
1 / 9

ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 13-ին խորհրդարան են այցելել մայրաքաղաքի թիվ 171 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Նրանք ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել են արտահերթ նիստի աշխատանքներին, եղել են գրադարանում,  թանգարանում ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանը։

ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանը հյուրերին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, պատմել օրենսդրի գործունեության մասին։ Նա ընդգծել է, որ պատգամավորը հանրային շահի սպասարկողն է եւ ամենօրյա աշխատանքով իր նպաստն է բերում ժողովրդավարության զարգացմանն ու օրենսդրության բարեփոխմանը։

Անդրադառնալով Սեւանա լճի եւ շրջակա միջավայրի խնդիրներին՝ Մերի Գալստյանը դրանց լուծման հարցում կարեւոր է համարել յուրաքանչյուր քաղաքացու դերն ու նշանակությունը։ Նա աշակերտներին տեղեկացրել է, որ վերջերս փոփոխություն է կատարվել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում, որով հստակ սահմանվել է, թե ինչ քանակությամբ ջուր պետք է օգտագործվի գյուղատնտեսական նպատակներով։ «Սեւանը աշխարհի եզակի քաղցրահամ ջրային պաշար ունեցող լիճ է»,- ասել է պատգամավորը։ Նա անդրադարձել է աշակերտների բարձրաձայնած դպրոցական խնդիրներին, մատնանշելով դրանց լուծման ուղիները։ Հանրության լիարժեք անդամ դառնալու համար ընդգծվել է կրթության կարեւորությունը։

Մերի Գալստյանն աշակերտներին հորդորել է լավ սովորել, երբեք չբարդույթավորվել եւ լինել ինքնաբավ։
 


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...