Տպել
13.12.2019
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը դեկտեմբերի 13-ին ընդունել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Հանդիպումը նախաձեռնած Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու համար եւ նշել, որ այն կնպաստի մասնավորապես, զբոսաշրջիկների թվի ավելացմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության օրակարգին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր, արձանագրել մի շարք ոլորտներում փոխգործակցության դինամիկան, կարեւորել խորհրդարանական ձեւաչափով գործակցության խորացումը:

Անդրադարձ է կատարվել երկու խորհրդարանների համանուն հանձնաժողովների համագործակցության հեռանկարներին, կարեւորվել փոխայցերը:

Դեսպանը ներկայացրել է իր երկրի զարգացման դինամիկան, ռազմավարությունը եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Կողմերն անդրադարձել են նաեւ տնտեսական բնագավառում փոխգործակցության զարգացմանը:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...