ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Հյուրերը եւ Արարատ Միրզոյանը շնորհավորել են միմյանց` երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման կապակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել եւ շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայկական Համագումարի, ինչպես նաեւ մյուս հայկական կազմակերպությունների երկարամյա ջանքերը` ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: