Տպել
16.12.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում

Դեկտեմբերի 16-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամ  Սարգիս Խանդանյանն առաջարկել է ստեղծել  աշխատանքային խումբ, որը կզբաղվի ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումների հարցերով:

Պատգամավորի տեղեկացմամբ` աշխատանքային խումբը գործելու է 6 ամիս, դրանում կընդգրկվի 11 պատգամավոր, որից 7-ը կներկայացնեն ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան», 2-ն էլ՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու պատգամավորները հույս են հայտնել, որ աշխատանքային խումբը կքննարկի եւ գլոբալ խնդիրներին առնչվող լուծումներ կգտնի: Նրանց համոզմամբ՝ օրենսդրության բարեփոխման գործընթացը չի խոչընդոտվելու խոսքի ազատությանը:

Աշխատախմբի ղեկավար  է ընտրվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...