Հունվարի 17-ին խորհրդարան են այցելել սփյուռքահայ մի խումբ երիտասարդներ, որոնք Հայաստանում են գտնվում կամավորական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Երիտասարդների այցը Հայաստան կազմակերպել է «Դեպի Հայք» հիմնադրամը:
Ճանաչողական այցով օրենսդիր մարմին այցելած հյուրերին ընդունել եւ նրանց հետ զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:
Ողջունելով երիտասարդ կամավորականներին՝ պատգամավորը կարեւորել է հայրենադարձությունն ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը՝ այս համատեքստում դրական գնահատելով նրանց այցը Հայաստան: Ըստ նրա՝ «Դեպի Հայք» հիմնադրամի հայրենաճանաչողական այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի: «Ամեն ինչ պետք է անել՝ ամրապնդելու համար երիտասարդների կապը հայրենիքի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ քիչ չեն դեպքերը, երբ այս ծրագրով Հայաստան այցելած երիտասարդներն այնուհետ հաստատվել են հայրենիքում:
Տեղի է ունեցել ջերմ զրույց, պատգամավորը պատասխանել է հյուրերին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:
Երիտասարդներն այնուհետեւ եղել են խորհրդարանի նիստերի դահլիճում, գրադարանում եւ թանգարանում, ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանն ու տարբեր տարիների ԱԺ նախագահներին եւ փոխնախագահներին ընծայված հուշանվերներին:
Աշխատանքային քննարկում՝ ճարտարապետների գործունեությանն առնչվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 17-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքաշինության բնագավառում ճարտարապետների պալատի կողմից արտոնագրերի, քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզիաների տրամադրման գործընթացի կարգավորմանը վ...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Հունվարի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել են նաեւ հունվարի 20-ին գումարվող...
Աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի ունենալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Տեղի կունենա Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ հատուկ նիստ
Հունվարի 18-ին` ժամը 11-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստ: ...