Հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկկողմ զրույց է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ այսօր կայացած Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը մեծ կարեւորություն ուներ գնահատական տալու համար Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին: Նիստը պատմական որակելով՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հանձնառու ենք ջարդերի զոհերի եւ նրանց ժառանգների արդարացի հատուցման գործընթացում:
Աշոտ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը նման ձեւաչափով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կազմակերպելու համար, նշել է, որ նախորդ մեկ տարվա ընթացքում երկու խորհրդարանների միջեւ տարբեր ձեւաչափերով համագործակցության կայուն հիմքեր են ստեղծվել:
Հայաստանի խորհրդարանի խոսնակն անձնապես շնորհակալություն է հայտնել Աշոտ Ղուլյանին՝ համատեղ գործընկերային աշխատանքի համար եւ վստահություն հայտնել, որ փոխգործակցության այս որակը կպահպանվի նաեւ ԱՀ նոր գումարման Ազգային ժողովի հետ սպասվող ընտրություններից հետո, որոնք պիտի լինեն ազատ, թափանցիկ եւ մրցակցային:
Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ընդունվել է հայտարարություն
Հայտարարությունում ասվում է. «1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ եւ թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված եւ զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր, ...
Գումարվել է Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ
Հունվարի 18-ին Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը, որին մասնակցել են երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորներ, հյուրեր, ա...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում
Հունվարի 18-ին Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը: Ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Հարգարժան պարոն Ղուլյան, Հար...
Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ հատուկ նիստի ուղիղ հեռարձակում
Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...