Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսը ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Նորա Առուստամյանի ուղեկցությամբ հունվարի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:
Ադոլֆո Տոռես Ռամիրեսը մասնավորապես նշել է. «Ամեն ինչ պետք է անենք, որ աշխարհը հարգի, հասկանա Հայոց ցեղասպանությունը եւ կարողանանք ապրել խաղաղ պայմաններում: Այն պետք է ճանաչվի բոլորի կողմից, իսկ հայ ժողովուրդը խաղաղության ջատագովը դառնա»:
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Հունվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է Կառավարության հեղինակած «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկնե...
Քննարկվել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ տարածաշրջանային վերջին զարգացումները
Հունվարի 21-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը եւ տարածաշրջանային վերջին զարգացումները: Արտաքին գործերի նախա...
«Բաց դաս»՝ Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում հունվարի 21-ին խորհրդարան են այցելել Արմավիրի մարզի Նորակերտի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: ԱԺ գրադարան եւ թանգարան այցից հետո հյուրերը նիստերի դահլիճի օթյակից հետեւվել են խորհրդարանի աշխատանքին, ապա մասնակցել «Բաց դաս»-ին, որն անցկացրել ...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքներին մասնակցելու համար եւ Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու նպատակով 2020 թվականի հունվարի 26-30-ը Ռեյկյավիկ (Իսլանդիայի Հանրապետություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: ...