Տպել
29.01.2020
Տիգրան Գալստյանը մասնակցել է «Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը խորհրդարանների վերլուծական, փորձագիտական եւ հետազոտական գործունեության մեջ» թեմայով սեմինարին
1 / 12

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը հունվարի 26-ին Ծաղկաձորում մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի համար կազմակերպված` «Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը խորհրդարանների վերլուծական, փորձագիտական եւ հետազոտական գործունեության մեջ» խորագրով սեմինարի փակման արարողությանը:

Ողջունելով սեմինարին մասնակցող Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Մոլդովայի խորհրդարանների աշխատակիցներին՝ Տիգրան Գալստյանն ընդգծել է սեմինարի թեմայի կարեւորությունը եւ վստահեցրել, որ մասնակիցների միջեւ լավագույն փորձի փոխանակումը եւ ժամանակակից տեխնոլոգիաների ու մեթոդների կիրառումը կխթանեն խորհրդարանների վերլուծական, հետազոտական եւ փորձագիտական գործառույթ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների արդյունավետությունը:

Իր ելույթում Տիգրան Գալստյանը բարձր է գնահատել Գերմանիայի միջազգային համագործակցության (ԳՄՀԸ) հայաստանյան գրասենյակի դերը Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր ցանցի զարգացման եւ այդ ցանցի շրջանակներում իրականացվող միջոցառումների օժանդակման գործում: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել սեմինարի քննարկումներին մասնակցած՝ Հայաստանի պետական տնտեսագիտական եւ Հայաստանի ամերիկյան համալսարանների  դասախոսներին:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...