Տպել
30.01.2020
Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

Ողջունելով դեսպանին՝ Լիլիթ Մակունցը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը:

Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր, կարեւորվել է երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգիայի, պլաստմասի վերամշակման եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցությանը, փորձի փոխանակմանը:

Դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեն վերահաստատել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:


12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...