Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում փետրվարի 3-ին բացված ցուցահանդեսում ներկայացվել են Բակուր Կարապետյանի եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Քարվաճառի շրջանում հայտնաբերված 44 ամրոցների վերատպությունները:
Ցուցահանդեսը, որը կրում է «Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցները» խորագիրը, նպատակ ունի պատգամավորներին առավել մանրամասն ներկայացնել հայտնաբերված հուշարձանները, ինչպես նաեւ դրանց ուսումնասիրություններն ու պահպանությունն իրականացնելու համար ստանալ որոշակի աջակցություն:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը, խոսելով ցուցադրության առնչությամբ, կարեւորել է ոչ միայն Արցախի տարածքների ազատագրումը, այլ նաեւ դրանց նոր շունչ ու բովանդակություն հաղորդելը, ինչը, ըստ նրա, հնարավոր է՝ ազատագրելով նաեւ պատմությունը: Պատգամավորը շնորհակալություն է հայտնել աշխատանքներն իրականացրած անձանց՝ կարեւոր գործ կատարելու համար:
Ցուցահանդեսի համահեղինակ, արձակագիր եւ հրապարակախոս Բակուր Կարապետյանը հայտնել է, որ ազատագրված տարածքների նորահայտ հուշարձանների ուսումնասիրություններն սկսվել են երեք տարի առաջ, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների 44 ամրոցներից 30-ն արդեն հետազոտվել են: Այդ աշխատանքներում նշանակալի մասնակցություն է ունեցել հնագետ-ազգագրագետ Գագիկ Սարգսյանը: Բակուր Կարապետյանի խոսքով՝ հետազոտական աշխատանքները շարունակվում են, սակայն անհրաժեշտություն կա տարատեսակ աջակցության, մասնավորապես՝ ներդրումների տեսքով, ինչը կարող է նպաստել տարածքների լիարժեք յուրացմանն ու բնակեցմանը:
«Կա խնդիր. արյունով ազատագրված տարածքը լիարժեք չի յուրացվում, լիարժեք չի բնակեցվում: Քաշաթաղի շրջանում 14-15 հազար բնակչություն կար, այժմ այն նվազել է՝ հասնելով 12 հազարի»,-մտահոգություն է հայտնել Բակուր Կարապետյանը:
Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ԱԺ աշխատակազմին՝ ցուցադրությունը Հայաստանի խորհրդարանում կազմակերպելու համար: Արձակագիրը նաեւ երախտիքի խոսքեր է հղել Արցախի այն կազմակերպություններին եւ պետական մարմիններին, որոնք մշտապես օժանդակել են հետազոտական աշխատանքներում:
Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի անունից ողջունել է միջոցառման անցկացումն ու Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Բակուր Կարապետյանին հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:
Միջոցառման ավարտին ցուցադրվել է «Ճեղքված եկեղեցու ճիչը» կարճամետրաժ ֆիլմը:
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...