Տպել
04.02.2020
Նարեկ Մկրտչյանի այցը Իսլանդիա
1 / 7

Հունվարի 27-29-ը ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը գտնվել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում:  Նա հանդիպումներ է ունեցել խորհրդարանում (Ալթինգում) եւ երկրի ակադեմիական բնագավառի ականավոր ներկայացուցիչների հետ: Հանդիպումների նպատակն է եղել նպաստել Իսլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: 
  
Հունվարի 28-ին Ռեյկյավիկում պատգամավորը հանդիպել է  խորհրդարանի նախագահ Ստեյնգրիմուր Սիգֆուսոնի հետ: Անդրադարձ է կատարվել  հայ-իսլանդական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերին եւ ՀՀ ԱԺ  Հայաստան-Իսլանդիա բարեկամական խմբի հետագա անելիքներին: Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները: Քննարկվել են Մարգրետ Տրիգվադոտիրի եւ մի խումբ այլ պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձեւի եւ առաջխաղացման գործընթացին նպաստելու  հետագա անելիքները: Պատգամավորը խոսնակին է  փոխանցել  ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնները եւ Հայաստան  այցելելու պաշտոնական հրավերը: 
  
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել նաեւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սիգրիդուր Անդերսենի հետ: Որպես Հայաստան-Իսլանդիա բարեկամական խմբի անդամ` պատգամավորն ընդգծել է միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության անհրաժեշտությունը: Նա ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլը, ինչպես նաեւ կարեւորել Իսլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու համապատասխան բանաձեւի ընդունումը: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այդ քայլով Իսլանդիան իր ներդրումը կունենա ցեղասպանությունների կանխարգելման գործում եւ որպես օրինակ է բերել բոլորովին վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի եւ Սենատի կողմից ընդունված բանաձեւը:

Հունվարի 28-ին Ռեյկյավիկում  ցուցադրվել է Ջո Բերլինգերի`  Հայոց ցեղասպանության մասին "Intent to destroy: Death, denial & depiction“ փաստավավերագրական ֆիլմը: Ներկա են եղել Իսլանդիայի մի շարք քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրմանը մեծ աջակցություն է ցուցաբերել աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանը: Ցուցադրությունից առաջ Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ներածական խոսքով: 
  
Հունվարի 29-ին Նարեկ Մկրտչյանը հարցազրույց է տվել Իսլանդիայի առաջատար Ֆրետաբլադիդ լրատվականին:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...