Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 5-ի ԱԺԽՈ-007-Լ եւ ԱԺԽՈ-008-Լ որոշումները, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով` 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած հետեւյալ օրակարգով.
1.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (Պ-457-30.01.2020-ՊԻ-011/0) (առաջին ընթերցում),
2.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (Պ-457-30.01.2020-ՊԻ-011/0) (երկրորդ ընթերցում),
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծ (առաջին ընթերցում) (Պ-469-05.02.2020-ՊԻ-010/0)»:
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ եւ քննարկել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը:...
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը: Խորհուրդը համաձայնություն է տվել 2020 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: Խորհուրդը նաեւ համաձայնություն ...
Քննարկվել են սպանդանոցային գործունեությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ընտանի կենդանիների մորթով զբաղվող քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերը, խնդիրներն ու...
Ընդունվել են առողջապահության եւ սոցիալական ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ
Փետրվարի 5-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացվ...
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է թատրոնների տնօրենների հետ
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հանձնաժողովի անդամներ Հարություն Բաբայանն ու Արթուր Մանուկյանը փետրվարի 5-ին հանդիպել են թատերական ոլորտի ներկայացուցիչների հետ` Երեւանի Հովհ. Թումանյ...
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը նիստ է գումարել
Փետրվարի 5-ին նիստ է գումարել մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննի...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 5-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում մինչեւ 2 ամսի ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի հեղինակած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղն...
Կարդիականացվեն պետական նյութական պահուստի ձեւավորման մոտեցումները եւ կառավարման համակարգը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 5-ին հրավիրած նիստում Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել «Նյութական պահուստի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթին: Գործադիրը նպատակ ունի բարձրացնել պետակա...
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկված նախագծերին դրական եզրակացություն է տվել
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ին Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ...
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...