Տպել
06.02.2020
ՀՀ ԱԺ արտահերթ նիստը չի գումարվել
1 / 1

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 6-ին՝ ժամը 11-00-ին, ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկու օրենսդրական նախաձեռնություններ:

Սակայն արտահերթ նիստը չի կայացել, քանի որ, ինչպես տեղեկացրել է  ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ  կետի համաձայն` նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունները:

Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում այլեւս հարց չի մնացել, նիստը համարվել է փակված: