Փետրվարի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի անդրանիկ նիստը:
Ընդգծելով նման ձեւաչափով իրականացվելիք աշխատանքների կարեւորությունն ու անհրաժեշտությունը՝ ենթահանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ ռուս գործընկերները ողջունել եւ աջակցելու պատրաստակամություն են հայտնել: Նա համոզմունք է հայտնել, որ ենթահանձնաժողովի գործունեությունը մեծապես կնպաստի ինչպես ՌԴ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաեւ միտված կլինի առարկայական արդյունքներ գրանցելուն:
Քննարկվել է ենթահանձնաժողովի հետագա գործողությունների ծրագիրը եւ հաստատվել գործունեության ռազմավարությունը: