Փետրվարի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի անդրանիկ նիստը:
Ընդգծելով նման ձեւաչափով իրականացվելիք աշխատանքների կարեւորությունն ու անհրաժեշտությունը՝ ենթահանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ ռուս գործընկերները ողջունել եւ աջակցելու պատրաստակամություն են հայտնել: Նա համոզմունք է հայտնել, որ ենթահանձնաժողովի գործունեությունը մեծապես կնպաստի ինչպես ՌԴ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաեւ միտված կլինի առարկայական արդյունքներ գրանցելուն:
Քննարկվել է ենթահանձնաժողովի հետագա գործողությունների ծրագիրը եւ հաստատվել գործունեության ռազմավարությունը:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կհրավիրի խորհրդարանական լսումներ
Փետրվարի 14-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ: Հանձնաժողովը որոշել է փետրվարի 25-ին` ժամը 10:30-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիր...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:30-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Կոպենհագեն
Փետրվարի 17-20-ը պաշտոնական այցով Կոնպենհագեն (Դանիայի Թագավորություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Գեւորգ Պապոյանը, Գայանե Աբրահամյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությ...
Տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նիստը
Փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, ԱԺ 214 սենյակում տեղի կունենա ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նիստը: ...