Տպել
17.02.2020
Քննարկվել են զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղերին եւ ճանապարհային երթեւեկության խախտումների բալային համակարգին վերաբերող հարցեր
1 / 3

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի ղեկավար ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը,  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, աշխատանքային խմբի անդամ Աննա Կոստանյանը եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդիպել են զբոսաշրջության ոլորտում աշխատող մի խումբ վարորդների հետ:

Քննարկվել են զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղերին, ինչպես նաեւ  2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ճանապարհային երթեւեկության խախտումների բալային համակարգին վերաբերող հարցեր:

Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ կստեղծվի փոքր աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն  պատգամավորներ, ներկայացուցիչներ այլ գերատեսչություններից եւ կփորձեն վարորդների կողմից բարձրացված հարցերին տալ գործնական լուծումներ: Քննարկվում են կայանման ժամանակի երկարացման տարբերակը եւ օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու հնարավորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կարճ ժամկետում խնդիրներին լուծում տալ:

Կարեւորելով զբոսաշրջության դերը տնտեսության զարգացման գործում՝ ընդգծվել է, որ նման ձեւաչափով հանդիպումները նոր առաջարկների ու նոր ուղիների մշակման արդյունավետ տարբերակներ են:
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...