ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 18-ին հրավիրած նիստում, որը նախագահել է Մանե Թանդիլյանը քննարկել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ:
ՀՀ Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության եւ միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը տեղեկացրել է, որ հաշվեքննությունն ընդգրկել է 2017 եւ 2018 թվականները: Այն իրականացվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի, Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) «ISSAI 100 - Հանրային հատվածի աուդիտի հիմնարար սկզբունքները» եւ «ISSAI 300 - Կատարողականի աուդիտի սկզբունքները» միջազգային ստանդարտների համաձայն՝ Հաշվեքննությունն իրականացվել է համակարգին միտված մոտեցմամբ:
Կարեն Առուստամյանի խոսքով՝ հաշվեքննության նպատակն է եղել որոշել, թե արդյո՞ք ՀՀ պետական պարտքի կառավարման առկա համակարգը երաշխավորում է պետական պարտքի արդյունավետ կառավարում:
Հաշվեքննությունն իրականացվել է 8 հիմնական ուղղություններով: Բանախոսը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 37 փաստ, որոնք ըստ հաշվեքննողների՝ վկայում են, որ պետական պարտքի կառավարման հարցում կան ռիսկեր: Դրանց հիման վրա ներկայացվել է 44 առաջարկություն, որոնք ապագայում կարող են բարելավել պետպարտքի կառավարման համակարգը:
Բանախոսը տեղեկացրել է, որ մասնավորապես ՀՀ պետական պարտքի դե յուրե, ինչպես նաեւ պետական պարտքի կառավարման ընթացքում կիրառված դե ֆակտո սահմանումը բավարար համապարփակ չէ, այն չի ներառել ոչ բացահայտ պայմանական պարտավորությունները: Չի կատարվել ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակը:
Կարեն Առուստամյանը նաեւ նշել է, որ սա այն բացառիկ հաշվեքննություններից մեկն է եղել, որի ժամանակ հաշվեքննողների եւ հաշվեքննվողների միջեւ եղել է բավականին ջերմ ու կառուցողական համագործակցություն: Oրեր առաջ ֆինանսների նախարարի հրամանով սահմանվել է միջոցառումների հատուկ ծրագիր, որն ուղղված է հաշվեքննողների ներկայացրած առաջարկությունների կյանքի կոչմանը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եւս նշել է, որ ուսումնասիրություններն արվել են կառուցողական մթնոլորտում եւ նպատակները համընկնում են: Ֆինանսների նախարարն անդրադարձել է Հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրված բացերին եւ առաջարկներին:
Բանախոսները պատասխանել են պատգամավորների հարցերին:
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին
Փետրվարի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների միջեւ համագործակցության սերտացմանն...
Աշխատանքային փակ քննարկում` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ
Փետրվարի 18-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ անցկացրել են աշխատանքային փակ քննարկում` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ: Անդրադարձ է կատարվել վերջին շրջանում ՀՀ զ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 13:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...