Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի ուղեկցությամբ փետրվարի 18-ին այցելել է Ամալիենբորգի թագավորական պալատ եւ առանձնազրույց ունեցել Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդի հետ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ պատմական բարեկամական կապերի կարեւորությունը եւ հույս հայտնել, որ դրանք կխորանան:
Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը եւ Արարատ Միրզոյանը երկուստեք կարեւորել են Հայոց ցեղասպանության օրերին դանիացի երկու միսիոներների՝ Մարիա Յակոբսենի եւ Կարեն Եպպեյի նշանակալի դերակատարությունը հայ որբերի փրկության գործում, ինչն ընդհանուր հոգեւոր կապ է ստեղծել երկու ժողովուրդների միջեւ:
Մարգրետե Երկրորդը, կարեւորելով Հայաստանից նման բարձր մակարդակի պատվիրակության ժամանումը, հույս է հայտնել, որ այցը լուրջ հիմք կհանդիսանա երկու ժողովուրդների միջեւ կապերի հետագա խորացման, մշակութային փոխանակումների եւ շփումների ակտիվացման համար: Նա հաջողություն է մաղթել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ՀՀ Ազգային ժողովին իրենց գործառույթների իրականացման մեջ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:
Քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը
Փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած հերթական նիստում, որը նախագահել է Մանե Թանդիլյանը քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանության ...
Աշխատանքային քննարկում «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունի...
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը դանիացի խորհրդարանականների հետ
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-ին հանդիպել է Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բերթել Հարդերի, եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Կյեր Հանսենի ե...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը Դանիայի Ֆոլկետինգի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ
Փետրվարի 18-ին պաշտոնական այցով Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ խորհրդարանի առաջին փոխխոսնակ Կարեն Էլլե...