Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության անդամներ Գայանե Աբրահամյանը, Գեւորգ Պապոյանը եւ Նորա Առուստամյանը փետրվարի 20-ին Դանիայի Գերագույն Դատարանում հանդիպել են դատավոր Աննա Լուիզ Բորմանի հետ եւ քննարկել Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքը եւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Գերագույն դատարանի դատավորի խոսքով` դատական համակարգի անաչառության հիմնարար սկզբունքներից է քաղաքական դիրքորոշումներից զերծ մնալը, իսկ ճգնաժամերի դեպքում` անսալը ժողովրդի ձայնին, ըստ այդմ, հանրային լայն կոնսենսուսով հանրաքվեն կարող է որոշիչ լինել:
Դատավոր Աննա Լուիզ Բորմանը խոսել է նաեւ Գերագույն դատարանի կամ սահմանադրական դատարանների լիազորությունների մասին` կարծիք հայտնելով, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախնական կարծիք ներկայացնելը եւ փոփոխությունների ընթացքը դրանով պայմանավորելը լրջորեն սահմանափակում է ոչ միայն խորհրդարանների լիազորությունները, այլ նաեւ ժողովրդի կամարտահայտման իրավունքը: Ըստ դատավորի` բարձրագույն ատյանի լիազորություններն ու վերահսկողության իրավասությունը պետք է չափազանց հավասարակշռված լինեն:
«Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները». խորհրդարանական լսումներ
Փետրվարի 21-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ներկայացուցիչներ Կառավարությունից, միջազգային կառույցներից, հասար...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցելու համար 2020թ. փետրվարի 28-ից մարտի 3-ը Մոնտեվիդեո (Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն) կգործուղվի ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Աշխատանքային այցով 2020թ. փետրվարի 27-ից մարտի 1-ը Բիշքեկ (Ղրղզստանի Հանրա...
Հանդիպում Դանիայի խորհրդարանական օմբուդսմենի գրասենյակում
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության անդամներ Հերիքնազ Տիգրանյանը եւ Գուրգեն Բաղդասարյանը փետրվարի 20-ին հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն, օմբուդսմենի գրասենյակի միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Քլավս...
Հայկ Կոնջորյանի պատասխանն Ադրբեջանի պատվիրակությանը
Փետրվարի 20-21-ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: Ելույթն ամբողջությ...
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրներ...