28.02.2020
Հանդիպում հանձնաժողովում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամներ Կորյուն Մկրտչյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը փետրվարի 28-ին հանդիպել են Լեհաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից ժամանած առաջատար հասարակական հաստատությունների ղեկավարների, փորձագետների եւ երիտասարդ կամավորների հետ:
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ողջունելով հյուրերին, կարեւորել է նմանատիպ այցերը ՀՀ Ազգային ժողով, որոնց ընթացքում հնարավորություն է ընձեռնվում մոտիկից ծանոթանալու երկրի ներքաղաքական օրակարգին:
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանում ընթացող բարեփոխումներով, ՀՀ-ԵՄ հարաբերություններով: Ներկաները ներկայացրել են նաեւ իրենց երկրներում տեղի ունեցող փոփոխությունները:
12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ: ...