Տպել
03.03.2020
ՀՀ ԱԺ Ղրղզստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի այցը Բիշքեկ
1 / 6

Փետրվարի 28-ին Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի Ղրղզստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ժանարբեկ Ակաեւի հրավերով Բիշքեկում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ղրղզստան բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Սարիկ Մինասյանը եւ Արամ Խաչատրյանը:

Հայ պատգամավորներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիեւան:

Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիեւան ընդգծել է, որ հայկական պատվիրակության հանդիպումները նոր նախագծերի սկիզբ կդառնան եւ նոր որակ կհաղորդեն հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին: Տեղեկացնելով, որ կարեւորում են բարեփոխումները՝ սոցիալական, գենդերային, առողջապահության ոլորտներում, նա նաեւ նշել է, որ 2020 թ-ին Ժոգորկու Քենեշի նոր կազմում նախատեսված է 30% քվոտա կանանց համար:

Միքայել Մելքումյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ այցը բարեկամական խմբերի ձեւաչափով առաջինն է: Իր խոսքում նա առաջարկել է մանրամասն ուսումնասիրել համագործակցության բոլոր ուղիները, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական, հումանիտար ոլորտներում: Միքայել Մելքումյանը կարեւորել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, առողջապահության եւ հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ հավելելով, որ Հայաստանում հաջողությամբ գործում են ՏՏ կենտրոններ: Միքայել Մելքումյանը նշել է, որ 2018թ. Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում հաջողությամբ են ընթանում տարբեր ոլորտներում բարեփոխումները, պետության  ուշադրության կենտրոնում են  գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը:

Անդրադարձ է կատարվել ոսկերչության ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավոր հեռանկարներին:
 
Երկու երկրների տնտեսական համագործակցության համատեքստում պատվիրակության ղեկավարն առաջարկել է կազմակերպել բիզնես համաժողովներ, որի ընթացքում հնարավոր կլինի քննարկել տնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները: Կարեւորվել է միջազգային խորհրդարանական հարթակներում պատվիրակությունների համագործակցությունը:

Ժոգորկու Քենեշի Ղրղզստան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի անդամ Աալի Կարաշեւը կարեւորել է այն հանգամանքը, որ երկու երկրներում փոխգործակցությունն ընդլայնելու շատ ընդհանուր ոլորտներ կան:  Ըստ նրա՝ Հայաստանի փորձը լեռնաարդյունաբերության ոլորտում հաջողված է: Նա հնարավոր  է համարել նաեւ համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում:

Միքայել Մելքումյանը գոհունակությամբ նշել է, որ առաջիկայում ՀՀ Ազգային ժողովը կվավերացնի Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, ինչը եւս կնպաստի երկու երկրների տնտեսությունների զարգացմանը:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն հիմնահարցերին՝ բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանը կարեւորել է  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով,  ընդգծել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը միջազգային հանրության կողմից:
 
Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիեւան ընդգծել է, որ ղրղզական կողմը եւս կողմնակից է հակամարտությունների միմիայն խաղաղ կարգավորմանը:

Նույն օրը Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ղրղզստանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայրենակիցների գործունեությանը:

Փետրվարի 29-ին Բիշքեկ կատարած այցի ընթացքում հայկական պատվիրակությանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Էրկին Ասրանդիեւը: Հանդիպմանը քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում երկու անդամ երկրների մոտեցումները՝ համագործակցությունն առավել արդյունավետ եւ դինամիկ իրականացնելու համար: Ընդգծվել է որոշ ապրանքատեսակների գծով մաքսային արտոնություններ տրամադրելու հետ կապված միասնական մոտեցումներով հանդես գալու հնարավորությունները:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...