Մարտի 10-ին Մանե Թանդիլյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:
ՀՀ Հաշվեքննիչ պալատի երրորդ վարչության պետ Գեղամ Հովեյանը նշել է, որ իրականացվել է կառույցի՝ 2017-2018թթ-ի գործունեության համապատասխանության եւ կատարողականի հաշվեքննություն, որի ընթացքում կիրառվել է զննում, դիտարկում, հարցում, վերահաշվարկ եւ այլն: Նրա խոսքով՝ հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ, մասնավորապես 2017-2018թթ-ի ընթացքում 87 աշխատակիցների հետ կնքվել է հաստատված հաստիքացուցակների դրույքաչափերից պակաս պայմանագրեր: Ընկերությունը 2017թ-ին կատարել է շուրջ 301,738,0 հազ. դրամի գնումներ բանակցային ընթացակարգերով եւ մեկ անձից, որով եւ խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:
Ըստ բանախոսի՝ հաշվետու ժամանակահատվածում փաստացի հաշվարկված եւ վճարված աշխատավարձերը չեն գերազանցել նախատեսված աշխատավարձի ֆոնդերը:
Հաշվեքննիչ պալատը խնդիրների վերացման նպատակով «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին ներկայացրել է 21 առաջարկ, որոնք ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, մեծամասամբ ընդունելի են եղել ընկերության կողմից:
Նիստի երկրորդ մասն ընթացել է դռնփակ ձեւաչափով:
Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Մարտի 10-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում փաստաբանական գործունեության ոլորտին առնչվող խնդիրների եւ հանրային պաշտպանության շրջանակներում հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անձանց տրամադրվող՝ անվճար իրավաբան...
ՀՀ ԱԺ նախագահը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ: Ողջունելով իր հայ գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը Սերբիայի խորհրդարանում՝ Մայա Գոյկովիչը նշել է, որ սա արդեն երկրորդ ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...