ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 9-ին Արման Եղոյանի նախագահությամբ գումարել է իր հերթական նիստը:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ երեկ Հայաստանում Եվրամիության ներկայացուցչությունը հայտարարություն է արել, ըստ որի` կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման կարճաժամկետ եւ անհետաձգելի միջոցառումների համար ԵՄ-ն մեր երկրին կտրամադրի մոտ 92 մլն եվրո գումար, որն ուղղվելու է բժշկական սարքավորումների ձեռքբերմանը, բուժաշխատողների վերապատրաստմանը, փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցմանը, համավարակի հետեւանքով խոցելի խմբերին պատճառված վնասների վերացմանը եւ նրանց սոցիալական աջակցության տրամադրմանը:
Պատգամավորները քննարկել են «ՀՀ Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` ՀՀ Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Հարցը քննարկվել է հանձնաժողովի գործունեությանն առնչվող ոլորտների մասով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը խոսել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին, անդրադարձել Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցությանը: Փոխնախարարի խոսքով` կառույցի կողմից 80 մլն եվրո անմիջական աջակցություն կտրամադրվի Արեւելյան գործընկերության մեջ ընդգրկված 6 երկրներին, այդ թվում` Հայաստանին` անմիջական կարիքների արձագանքման համար: 883 մլն եվրո էլ կբաշխվի Արեւելյան գործընկերության երկրների մեջ` մեղմելու համաճարակի ճգնաժամով պայմանավորված սոցիալ-տնտեսական վնասները: Ըստ Վարոս Սիմոնյանի` մարտի 25-ին մեկնարկել է 3 մլն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհների հայտամրցույթ` աջակցելու հայաստանյան քաղհասարակության կազմակերպություններին: 13 մլն եվրո աջակցության նոր ծրագիր էլ կիրականացվի` նպատակաուղղված ՀՀ-ում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը եւ գործարար համայնքին աջակցելուն:
Փոխնախարարը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերել են Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերին, Ռեքս համակարգի միջոցով ԵՄ երկրներ արտահանման առանձնահատկություններին, ծավալներին եւ այլն:
Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Ապրիլի 9-ին կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանի տեղեկա...
Խորհրդարանական հանձնաժողովը հեռավար կրթության իրականացման հետ կապված հարցեր է քննարկել
Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է հեռավար քննարկում՝ «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով: Մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գո...
Ապրիլի 13-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 13-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած ...
Քննարկվել են հողային եւ ջրային օրենսգրքերում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցումով քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող ...
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով:...
ԱԺ մշտական հանձնաժողովի նախաձեռնած հեռավար քննարկման ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում» թեմայով հեռավար քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով:...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով:...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:...