13.04.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Ապրիլի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է նաեւ ապրիլի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը։
Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 17, ապրիլի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 29 հարց: