Տպել
17.08.2005
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենի պաշտոնական այցը Հայաստան

Օգոստոսի18-20-ը ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով` Հայաստանում կլինի Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը:

Օգոստոսի 18-ին նախատեսվում են հանդիպումներ ԵԽ անդամ երկրների դեսպանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պարոն Ռենե վան դեր Լինդենը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնի հայոց եղեռնի զոհերի հիշատակին: Նույն օրընրան  կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը:

Օգոստոսի 19-ին խորհրդարանում նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների, ԱԺ քաղաքական ուժերիհետ: Պարոն Ռենե վան դեր Լինդենն առանձնազրույց կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Նույն օրը նախատեսված են հանդիպումներ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի,ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի այցը Հայաստան լրագրողների համար կամփոփվի մամլո ասուլիսով: