Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատը լիագումար նիստում միաձայն ընդունեց (Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված) բանաձեւ, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին եւ երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության դատապարտմանը:
Այսպիսով Չեխիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Չեխիայի Սենատի ընդունած բանաձեւը գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: 105 տարի անց եւս միջազգային հանրությունը հիշում է Հայոց ցեղասպանությունը` մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկը եւ տալիս արժանի գնահատական:
Փաստաթուղթը կյանքի կոչվեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Միլան Շտյեխի եւ Միլուշե Հորսկայի, ինչպես նաեւ Սենատի մյուս անդամների հետեւողական եւ սկզբունքային գործունեության արդյունքում:
Հայոց ցեղասպանության հիմնահարցը մշտապես եղել է հայ-չեխական միջխորհրդարանական օրակարգի անկյունաքարերից: Օրենսդիր մարմինների նախագահների, ինչպես նաեւ խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության արդյունքում արգասավոր քննարկումների հարթակ է ստեղծվել` իր կարեւոր ձեռքբերումներով:
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է ոչ միայն ճշմարտության եւ պատմական արդարության վերականգնման ու ժխտողականության վտանգավոր քաղաքականության դեմ պայքարի համար, այլ նաեւ կրոնական եւ էթնիկ պատկանելության հողի վրա կատարվող հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար:
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Ողջունելով Արարատ Միրզոյանին` Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը նախագահի երդմնակալության արարողությանը մասն...
Աշխատանքային քննարկում Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ մայիսի 22-ին տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածման հետեւանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակին վերաբերող աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Հ...
Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության գործունեությանը վերաբերող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 22-ի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնա...
Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը չափազանց կարեւոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություն ցանկացել: Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջա...
Աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
Կորոնավիրուսի տարածման հետեւանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումը՝ կից։...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...