Տպել
25.05.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ
1 / 20

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ մայիսի 25-ին ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպվել էր «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներ:

Պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության տարածման վտանգով` քննարկումներին մասնակցել են միայն ՀՀ ԱԺ պատգամավորները:

Բացման խոսքում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ  Ազգային ժողովի կողմից ընտրվող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, մարմինների ղեկավարներ խորհրդարանի առջեւ հանդես են գալիս տարեկան հաշվետվություններով, հաղորդումներով ու զեկույցներով: Նրա խոսքով` օրենսդրության արագ կամ ոչ բավարար տեմպով եղած փոփոխությունների արդյունքում մի շարք ինքնավար մարմիններ դուրս են մնացել այս կարգավորումից: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ կան մարմիններ, որոնք պետք է պարբերաբար, տարեկան կտրվածքով հանդես գան հաշվետվությամբ, բայց այդպիսի իմպերատիվ նորմ օրենսդրությունը չունի:

«Մենք ՏՄՊՊՀ-ի հետ այսպիսի լուծում ենք գտել, հրավիրել ենք խորհրդարանական լսումներ, ֆորմալ լսումներ, բայց կունենանք այդ ոչ իմպերատիվ պահանջը կատարված, կլսենք այդ մարմնի ղեկավարի հաշվետվությունը»,-ասել է Արարատ Միրզոյանը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը նշել է, որ 2019 թվականն անցումային տարի է եղել, ձեւավորվել է հանձնաժողովի նոր կազմը, փոխվել հանձնաժողովի կարգավիճակը, սահմանադրական փոփոխություններից հետո հանձնաժողովը` որպես ինքնավար մարմին, 7 անդամով առաջին անգամ ընտրվել է խորհրդարանի կողմից:

«Որպես նոր կարգավիճակ ունեցող հանձնաժողովի նախագահ` իմ առջեւ խնդիր էր դրված` բարձրացնել ու ամրապնդել վստահությունը հանձնաժողովի նկատմամբ»,-ասել է նա:

Գեղամ Գեւորգյանի գնահատմամբ` հանձնաժողովի գրանցած հաջողությունները պայմանավորված են արհեստավարժ թիմի աշխատանքով: Հանձնաժողովի կառուցվածքում եւս եղել են փոփոխություններ, այն համապատասխանեցվել է զարգացած ախարհում տնտեսական մրցակցության մարտահրավերներին: Ստեղծվել են մրցակցության հիմնական բլոկներին սպասարկող վարչություններ:

Երկրի տնտեսության վրա մրցակցության ունեցած ազդեցության մասով  հանձնաժողովը որպես չափանիշ վերցրել է Համաշխարհային տնտեսական ֆորումի չափորոշիչները: Նշվել է, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ազդեցության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը. հարեւան երկրների համեմատ մեր երկիրը բավականին բարելավված դիրքում է: Մրցակցության վրա հարկերի ու սուբսիդիաների խաթարող ազդեցության ցուցանիշով հանձնաժողովը 47-րդ հորիզոնականից տեղափոխվել է 35-րդ հորիզոնականը, ծառայությունների ոլորտում մրցակցության բարելավման դիրքով ՀՀ-ը 41-րդ կետից իջել է 19-րդ կետը: Գեղամ Գեւորգյանի համոզմամբ` ցուցանիների բարելավումը միայն հանձնաժողովի գործունեությամբ չէ պայմանավորված, դա կառավարման համակարգի կատարած աշխատանքի արդյունք է: Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ տնտեսական մրցակցության պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողովների աշխատանքն իր ազդեցությունն է թողնում տնտեսական աճի եւ տնտեսության զարգացման վրա` պաշտպանիչ կամ կանխարգելիչ գործառույթով ու օրենսդրական փոփոխությունների առումով:

Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի կատարած աշխատանքը, խնդիրները եւ առաջիկա անելիքները:

Գեղամ Գեւորգյանն անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք կորոնավիրուսի պայմաններում օրենսդրության տեսանկյունից պատժելի է գների բարձրացումը, իջեցումը, չհիմնավորված պահպանումը, եւ արդյո՞ք հանձնաժողովն ունի որեւէ լիազորություն այս հարցում: Նա նշել է, որ, այո, հանձնաժողովն ունի լիազորություն, եթե տնտեսվարող սուբյեկտներն են շուկայական իշխանություն կամ գերիշխող դիրք: Ըստ նրա` գնի յուրաքանչյուր բարձրացման պարագայում իրենք չեն կարող միանգամից վարույթ սկսել, նախ պետք է հատկորոշել կոնկրետ ապրանքային շուկան, տնտեսվարող սուբյեկտի տեղը շուկայում, ապա նոր վարույթ սկսել:

Հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ պետական օժանդակության, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից մրցակցային գործողությունների կամ վարքագծի արգելման, ապրանքային շուկաների ուսումնասիրության ոլորտներում կառույցի կատարած աշխատանքի, բենզինի, շաքարի, կոնյակի եւ մի շարք այլ շուկաներում իրականացված ուսումնասիրությունների մասին:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը պատասխանել է պատգամավորների` պաշտպանիչ դիմակների շուկայում տիրող իրավիճակին, որոշ ապրանքների գների բարձրացման պատճառներին, հարուցված վարույթների քանակին, մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ հանձնաժողովի կողմից իրականացվող քայլերին, թվայնացման պայմաններում մրցակցությանը վերաբերող հարցերին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս անհասկանալի է համարել դիմակների գների կտրուկ աճը` նշելով, որ եթե անգամ համաշխարհային համավարակի պայմաններում ուղեւորափոխադրումներն են սակավացել եւ ըստ այդմ` գները թանկացել են, ինչը ազդում է հումքի գների վրա, միեւնույնն է որեւէ կերպ չի կարողանում հաշվարկել, թե ինչպե՞ս պետք է այդքան կտրուկ թանկանա լայն սպառման դիմակի գինը: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` մի քիչ վառ երեւակայություն է պետք` հասկանալու, թե ինչպե՞ս է, որ գինը հասնում է 220 դրամի: «Ոչ միայն սովորական  քաղաքացու, այլ նաեւ անձամբ ինձ համար էլ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է այս դիմակի գինն անցնել 70, 80 դրամից»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Գեղամ Գեւորգյանը պարզաբանումներ է ներկայացրել` նշելով, որ եթե դեկտեմբերին Չինաստանից ներմուծված մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա ապրիլ-մայիսին` 116 դրամ: Հայաստանում արտադրվածի ինքնարժեքը հաշվելիս եւս ներկրված պարագաների գինը թանկացել է. տրամաբանությունն այն է, որ աշխարհում եղել է մեծ ծավալի առաջարկ, ապա` դիմակի դեֆիցիտ: Արտադրող երկրները Չինաստանը եւ Ռուսաստանն են, որտեղից Հայաստանը ներկրել է: Գեղամ Գեւորգյանն ընդգծել է, որ հաճախ ճանապարհները փակ էին, ներկրվող ապրանքները դժվարությամբ էին տեղ հասնում:

«Կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք իրավիճակից օգտվելով` փորձել են ավելի շատ շահույթ ստանալ, բայց խոսքը չի գնում այն մասին, որ 5 դրամով են ձեռք բերել, ծախել 200-220 դրամով, այլ այն մասին, որ 110-120 դրամանոց դիմակը սպառողին հասել է մինչեւ 220 դրամով` ներառյալ հարկերը: Եվ եթե հարկերը հանում ենք, մոտավորապես 45-50 դրամ շահույթի մասին է խոսքը»,-ասել է ՏՄՊՊՀ նախագահը: Նա տեղեկացրել է, որ վարույթ հարուցվել է եւ՛ դիմակների, եւ՛ ձեռնոցների շուկաներում:

Մարզերում դիմակների գների թանկացումը, Գեղամ Գեւորգյանի խոսքով, պայմանավորված է նրանով, որ երրորդ միջնորդներն են հայտնվում: Նա նշել է, որ պարետատան երեկվա նիստում քննարկել են դիմակներն ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառելու հարցը, ինչի պարագայում դիմակի գինը մոտ 100 դրամով կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան:

Իրենց ելույթներում պատգամավորներն անդրադարձել են հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, հանրության իրազեկմանն ուղղված միջոցառումների բարելավմանը: Նրանք ընդհանուր առմամբ դրական են գնահատել կառույցի կատարած աշխատանքը, մատնանշել թերությունները, նշել, որ լրացուցիչ քայլեր են պետք հատկապես օրենսդրության բարելավման առումով: Մտահոգություն է հնչել որոշ ապրանքատեսակների գների բարձրացման վերաբերյալ:

Նշվել է, որ հեղափոխությունից հետո դադարեցվել է մասնավոր հատվածի պետական հովանավորչությունը, կոտրվել տնտեսական մոնոպոլիաների ողնաշարը: Այս համատեքստում արժեւորվել է ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով առավել արդար մրցակցային դաշտի աահովումը: Անդրադարձ է կատարվել ձեռքբերման եւ իրացման համակարգերում, բենզինի ներկրման ոլորտում առկա խնդիրներին:

Եզրափակիչ ելույթում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին, պարզաբանումներ ներկայացրել:

«Մեր խնդիրն է օրինականության եւ մրցակցության ապահովումը, ոչ թե արհեստական տնտեսական պայմանների սահմանումը»,-ասել է հանձնաժողովի նախագահը: Նա կարեւորել է տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը , որը կբերի գների նվազման, սպառողի համար լավագույն տարբերակի առաջարկման, շուկայում ակտիվության:


27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...