Օրացույցի այս օրը՝ հունիսի մեկը, ոչ միայն առիթ պիտի դառնա հավելյալ ուշադրության արժանացնելու փոքրիկներին, սիրելու նրանց, հիանալու եւ երջանկանալու նրանցով, այլեւ եւս մեկ անգամ պիտի հիշեցնի, որ մենք՝ որպես պետություն եւ հասարակություն, պարտավարություններ ունենք մեր կրտսեր քաղաքացիների նկատմամբ:
Մեր փոքրիկներին ամեն անգամ երջանիկ մանկություն մաղթելիս պիտի հիշենք, որ դրա գլխավոր գրավականն իրենց իրավունքների լիակատար պաշտպանությունն է՝ որակյալ կրթությունից մինչեւ սոցիալական եւ առողջապահական երաշխիքներ:
Երեխաների իրավունքների իրացման ապահովումն ու պաշտպանությունը շատ ավելին է, քան լոկ երեխաների պաշտպանությունը: Դա գրավականն է նրա, որ մեր մեծացող քաղաքացիները վաղը կդառնան մեր հանրության հոգատար անդամներ եւ կպաշտպանեն նաեւ այլ խոցելի խմբերի՝ կանանց, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ ձգտելով ունենալ առավել հոգատար, առավել համերաշխ, առավել պաշտպանված հասարակություն: Դա գրավականն է նրա, որ մենք ինքներս երեխաների կողքին շարունակաբար կձգտենք լինել ավելի լավը եւ ավելի բարին:
Սիրելի փոքրիկներ, շնորհավորում եմ ձեր տոնը: Շնորհակալություն միայն նրա համար, որ դուք կաք:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 1-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:...
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 1-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը, որն սկսվել էր նախորդ շաբաթ` մայիսի 26-ին: Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունել է նախորդ նիստերում քննարկված նախագծերը, բացառությամբ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ...
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հունիսի 1-ին երկրորդ ընթերցումով քննարկել է Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփո...
Արարատ Միրզոյանը Երեւանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Ողջունելով ԱՀ ԱԺ նորընտիր նախագահին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Արթուր Թովմասյանի գործունեությունն արդեն նոր կարգավիճակում առավել քան արդյունավետ է լինելու, եւ այդ ա...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 18:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից:...