ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 4-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից քաղաքացիական ծառայության անցմանն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը:
Հիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր եւ բանավոր առաջարկություններ չեն ներկայացվել:
Կառավարության դիրքորոշումը դրական էր:
Հանձնաժողովականները միաձայն կողմ են քվեարկել: