Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի եւ Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում:
Ծրագիրը տեւում է 2021թ. մարտի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020թ` հուլիսի 31-ն է:
Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարեւոր տեղեկություններ, այդ թվում մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաեւ մրցույթին վերաբերող հարցաթերթիկը:
Դեսպանության
www.eriwan.diplo.de
կայքում տեղադրված է համապատասխան հղում: