Տպել
15.06.2020
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 5

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հունիսի 15-ին կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել  եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի` բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են փոփոխություններ, ըստ որի փաթեթում առկա գործընթացի ժամկետները հետաձգվել են 6 ամսով:

Փոխնախարարը նշել է, որ առաջարկվում է կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացին մասնակից դարձնել նաեւ փոստային կապի ազգային օպերատորին:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է  տվել նաեւ  ՀՀ կառավարության հեղինակած «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթին, որով  կարգավովում են հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված հարաբերությունները:

Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ընդունվել են գրեթե բոլոր ներկայացված առաջարկները, որի արդյունքում փաթեթը լրամշակվել է:


15.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
Սեպտեմբերի 15-ն աշխարհում նշվում է որպես Ժողովրդավարության միջազգային օր: Ժողովրդավարությունն արժեք է, նվաճում, պետությունների զարգացման խթան, առանց որի շատ երկրներ լճանում են ու հետ մնում արագ փոփոխվող աշխարհից: 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությո...