Տպել
30.08.2005
Երկու խորհրդարանների նախագահների հեռախոսազրույցը

Օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Լիտվայի խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի միջեւ. քննարկվել են պարոն Պաուլաուսկասի Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների լայն շրջանակի վերաբերվող պայմանավորվածությունների  կատարման ընթացքը, եւ առաջիկայում` Նյու Յորքում Խորհրդարանների նախագահների համաշխարհային գագաթաժողովում երկկողմանի հանդիպման օրակարգը: