22.06.2020
Հունիսի 22-ին` ժամը 13:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԱԺԽՈ-045-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ հունիսի 22-ին` ժամը 13:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգը՝ կից:
Անդրանիկ Քոչարյանը մանրամասնում է հանձնաժողովում իրականացված աշխատանքները
Փակ հանդիպումներ, միջազգային գործընկերների հետ քննարկումներ ու երկրի անվտանգությունն ամրապնդող օրենսդրական նախագծեր. անցնող նստաշրջանի ընթացում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է վերոնշյալ ուղղություններով: Մանրամասները` տեսանյութում: ...