Հունիսի 22-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է փոփոխել Ազգային ժողովի կողմից նշանակվող կամ ընտրվող պաշտոններում նշանակելու կարգավորումները եւ վերացնել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առկա տեխնիկական թերությունը, որը թույլ չի տալիս խորհրդարանին որոշ ժամանակաշրջանում համալրելու առաջացած թափուր պաշտոնները: Փոփոխության ընդունման արդյունքում Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոնները կհամալրվեն նաեւ ԱԺ արտահերթ նիստում կամ նստաշրջանում: Գործող կարգավորումը թույլ է տալիս պաշտոնների համալրումն իրականացնել միայն հերթական նիստերի ընթացքում:
Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշել է, որ երկրորդ ընթերցմամբ ներկայացվում է օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը:
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ պատգամավորների կողմից չեն ներկայացվել:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը, որով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է: Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:
Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը փոփոխության չի ենթարկվել եւ ներկայացվում է առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով:
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, կարեւորելով օրինագծի ընդունումը, հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել:
Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:
Խորհրդարանը քննարկել է սահմանադրական փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություն
ՀՀ Ազգային ժողովը, հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ԱԺ պատգամավորների նախաձեռնությունը եւ ԱԺ խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԱԺԽՈ-045-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով,...
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` հունիսի 22-ին գումարված արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Ազգ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից։ ...
Նիստ կգումարի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը
Հունիսի 22-ին` ժամը 17:30-ին, 314 սրահում նիստ կգումարի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգը` կից: ...
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
Հունիսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Խորհուրդը համաձայնություն է տվել 2020 թվականի հունիսի 22-ին` ժամը 13:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:...
Հունիսի 22-ին` ժամը 13:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԱԺԽՈ-045-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածն...