Հունիսի 24-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է վճռաբեկ վարույթի շրջանակներում ներմուծել գրավոր ընթացակարգով գործը քննելու հնարավորություն, ինչն այժմ կիրառվում է քաղաքացիական դատավարության շրջանակներում եւ ապացուցել է իր արդյունավետությունը:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են հիմնականում տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել եւ հորդորել է գործընկերներին տալ դրական եզրակացություն:
Օրենքների նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է հրավիրել
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 24-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդարանն ընդունել է օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի ...
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ասուլիսում
Հունիսի 24-ին հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն անդրադարձել են ԱԺ արտահերթ նստաշրջանում Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունման գործընթացում նկատած խախտումների հարցով Սահմանադրական դատարան դիմե...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 24-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` կից: ...