ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։
Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին հանրաքվեի անցկացման եւ արդյունքների կապակցությամբ։ Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ։