Սեպտեմբերի 8-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 3-ին հրավիրված հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Կառավարության հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ` նախագծերը հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող քայլերի շարունակությունն են, որով ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը:
Նախագծով մասնավորապես առաջարկվում է վերանայել հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը եւ հայտարարագրման պարտականություն նախատեսել նաեւ Երեւան համայնքի աշխատակազմի քարտուղարի, ավագանու անդամների, համայնքների աշխատակազմերի քարտուղարների համար, 15.000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու համար: Առաջարկվում է նաեւ սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ: Առաջարկվում է ընդլայնել նաեւ գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը:
Արդարադատության նախարարի խոսքով` առաջարկվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները եւ ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը:
Նախագծով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն օժտվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին դիմելու եւ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավասությամբ՝ հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը ստուգելու եւ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով:
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունը, հորդորել է գործընկերներին դրական եզրակացություն տալ:
Օրենքների նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ քննարկվել է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
Ըստ հիմնական զեկուցողի` նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը:
Փոխնախարարը նշել է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարողն ունի զինվորական կենսաթոշակի իրավունք, չնայած այն հանգամանքին, որ դատական կարգադրիչները չեն հանդիսանում զինծառայողներ կամ նրանց հավասարեցված անձ, իսկ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը չի հաշվառվում զինվորական ծառայության ստաժում:
Ուստի, ներկայացվող նախագծով առաջարկվում է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել եւ դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունն իրականացնել ընդհանուր հիմունքներով, այսինքն, նրանց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով նշանակել աշխատանքային կենսաթոշակ:
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը Կառավարության որդեգրած դատական բարեփոխումների շրջանակից դուրս է, այն վատթարացնող նորմ է, ուստի առաջարկել է ձեռնպահ մնալ նման փոփոխությունից:
Պատգամավորների կարծիքով` օրինագծի հիմնավորումները թերի են, առաջարկվող կարգավումները հստակեցման կարիք ունեն:
Քննարկման արդյունքում օրինագծի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով` այն լրամշակելու համար:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի» եւ «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արտակ Մանուկյանի նախագահությամբ սեպտեմբերի 8-ին հրավիրած նիստում քննարկել է բանկային համակարգին, ավանդների ներգրավման, սպառողական կրեդիտավորմանն առնչվող մի շարք օրինագծեր եւ միջազգային համաձայնագրեր: Հանձնաժողովականները դրական եզրակաց...
Օրենսդրական փոփոխություններ՝ ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 8-ին հանդիպել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչ Ռուզաննա Հայրապետյանի եւ «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի ղեկավար Արա Ղազ...
Քննարկվել է ֆինանսական ոլորտում տեղեկատվության փոխանակմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդե...
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ ԱԺ նախագահը նշել է, որ եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերություններին վերաբերող մի շարք հասարակական հնչեղություն ունեցո...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...