Տպել
06.09.2005
Օրենքի նախագծի քննարկում ԱԺ մշտական հանձնաժողովում

Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում ստեղծագործական միությունների նախագահների մասնակցությամբ քննարկվեց «Ստեղծագործական աշխատողների եւ ստեղծագործական միությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Եղան բազմաթիվ առաջարկություններ, որոնք վերաբերում էին ստեղծագործական միությունների գործունեության նկատմամբ պետական աջակցության երաշխիքներին, ստեղծագործական միության հիմնադիրներին, անդամներին, կառուցվածքային առանձնահատկություններին, հիմնադրման կարգին, կանոնադրությանը,  գրանցման կարգին, ստեղծագործական միության նախագահի պարտականություններին ու պատասխանատվությանը:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը գոհունակություն հայտնեց շահագրգիռ քննարկման եւ օգտակար դիտողությունների համար եւ հավաստիացրեց, որ դրանք կներառվեն նախագծում ու այն կդարձնեն ավելի ամբողջական: