Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանն ու Տարոն Սիմոնյանը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի հետ:
Զրուցակիցները, խոսելով երկու երկրների խորհրդարանների համագործակցության մասին, կարեւորել են Միացյալ Թագավորության խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ձեւավորումն ու արդյունավետ փոխգործակցությունը:
Լիլիթ Մակունցը նշել է, որ առցանց հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոթընի հետ եւ հույս հայտնել, որ առաջիկայում նման հանդիպում կկայանա երկու երկրների բարեկամական խմբերի անդամների միջեւ:
ՀՀ ԱԺ պատգամավորները շնորհակալություն են հայտնել Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի գործընկերներին իրենց դիրքորոշման համար. վերջիններս նամակ էին հղել ՄԹ արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից դրսեւորվող ագրեսիան Հայաստանի նկատմամբ:
Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները նաեւ իրենց երախտիքն են հայտնել Թիմ Լոթընին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցի համար:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Սոս Ավետիսյանն ու Սարգիս Խանդանյանն ընդգծել են, որ հատկապես հեղափոխությունից հետո երկու երկրների համար բացվել են փոխգործակցության նոր հեռանկարներ: Կարեւորվել է միջազգային գործընկերների հետ տարբեր ոլորտներում Մեծ Բրիտանիայի փորձառությունը՝ այդ համատեքստում անհրաժեշտ համարելով նաեւ խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ շփումների ակտիվացումն ու փորձի փոխանակումը:
Հելեն Ֆեյզին պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների խորհրդարանների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու հարցում:
Մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են պետական սահմանին, հարկային ոլորտներին, պետական գույքի մասնավորեցմանն առնչվող օրինագծեր եւ միջազգային համաձայնագիր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակի կարծիքով՝ գործող կարգավորումների առկայությա...
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելո...
Մշտական հանձնաժողովում քննարկվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 8-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստ, որտեղ քննարկվել են կինոոլորտին առնչվող մի շարք հարցեր: Քննարկվել է ՀՀ Կառավարության ներկայացրած «Կինեմատոգրաֆիակա...
ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հավատարմագրերը կարող են ստանալ սեպտեմբերի 10-ից
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ Ազգային ժողովի ընդունարանում (Բաղրամյան մուտք) սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-14:00-ն, սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-13:00-ը: Լրացուցիչ...
Հանձնաժողովի նիստում քննարկվել են մեքենաների տեխզննման գործընթացում առկա խնդիրները
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 9-ի նիստում Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից: ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...