Տպել
14.09.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են Հելեն Ֆեյզիի հետ
1 / 3

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության անդամներ Տարոն Սիմոնյանը եւ Արկադի Խաչատրյանն ընդունել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին:

Քննարկվել են երկու երկրների խորհրդարանականների միջեւ փոխգործակցության ակտիվացմանը եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցող գործընթացների, մասնավորապես դատական համակարգում իրականացվող փոփոխությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի դեմ պայքարի հարցում մինչ այժմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերին: