Տպել
22.09.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 3

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ սեպտեմբերի 22-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նույն օրը տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական աջակցության ոլորտում ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ՝ էապես նոր բովանդակությամբ: Շահառուի կարիքների համալիր գնահատումը կիրականացվի մեկ կառույցի կողմից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր երկու առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը, որոնք ընդունվել են: Պատգամավորն առաջարկել է փաթեթից հանել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական օրենքի համապատասխան հոդվածի «ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի» բառերը փոխարինել «համալիր սոցիալական ծառայության» բառերով:

Հիմնական զեկուցողն առաջարկել է օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2021 թվականի ապրիլի 1-ը:

Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել առաջարկություններին: