ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին խորհրդարանում տեղի է ունեցել սեմինար հանրային ֆինանսների ոլորտում Ազգային ժողովի մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով, որին մասնակցում էին պատգամավորներ, պատգամավորների օգնականներ, մշտական հանձնաժողովների փորձագետներ, աշխատակիցներ ԱԺ աշխատակազմից:
Գենդերային (գենդերազգայուն) բյուջետավորում թեմայով զեկույցում ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող, փորձագետ Գագիկ Բարսեղյանն անդրադարձել է «գենդեր» հասկացությանը, գենդերային բացերին եւ դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին, գենդերային հավասարությանը, գենդերային (գենդերազգայուն) բյուջետավորմանը, դրանց կիրառման միջազգային փորձին եւ ՀՀ բյուջետային գործընթացում գենդերային (գենդերազգայուն) բյուջետավորման կիրառության նախադրյալներին ու հնարավորություններին:
Բանախոսին ուղղված հարցերը վերաբերել են գենդերային հավասարությանը, գենդերային բացերին, գենդերային արդարությանը, արձանագրված ցուցանիշներով պայմանավորված առկա խնդիրներին, գենդերային հավասարության նպատակներին, գենդերային բյուջետավորման եւ գենդերային բյուջետավորման կիրառման խորհրդարանական գործիքակազմերին:
Մակրոտնտեսական կառավարումը ռեսուրսներով հարուստ երկրներում թեմայով զեկույցում Բյուջետային գրասենյակի փորձագետ Աշոտ Եղիազարյանը ներկայացրել է ռեսուրսներով հարուստ երկրներում տնտեսական աճի ցուցանիշները, բնական ռեսուրսների փոխկապակցվածության հարցը, անդրադարձել է ֆիսկալ քաղաքականության առանձնահատկություններին, պետական ներդրումներին, անկախ բյուջետային կազմակերպությունների, այդ թվում՝ խորհրդարանական բյուջետային գրասենյակների գործունեությանը: Սեմինարի ընթացքում քննարկումներ են ծավալվել դիվերսիֆիկացված տնտեսություն կառուցելու, ռեսուրսներով հարուստ երկրներում սուբսիդիաների տրամադրման, ռեսուրսների արդարացի բաշխման, համաշխարհային պրակտիկայում պետական ներդրումների արդյունավետության վերաբերյալ:
Խորհրդարանական լսումներում քննարկվել են քաղաքացիների վարկային պարտավորությունների կատարմանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարա...
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների հետ: Ջերմ...
Հանդիպում խորհրդարանում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 24-ին հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեւակ Աղաջանյանի հետ: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կ...
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ժամը 12:00-ին տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...